ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Եվրատեսիլ»-ի եզրափակչին մնացել է մեկ օր

«Եվրատեսիլ»-ի եզրափակչին մնացել է մեկ օր
09.05.2014 | 17:50

Մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդ համարի ներքո:

Մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 26 երկրների ներկայացուցիչներ:
Մրցույթը կբացի ՈՒկրաինան, կեզրափակի` Մեծ Բրիտանիան:
«7-ը իմ հաջողակ թիվն է»,- գրել է Արամ MP3-ն իր ֆեյսբուքյան էջում: Նրա «Not alone» երգը մինչ այս պահը Youtube-ում դիտումների քանակով առաջին տեղում է: Հուսադրող են նաև բուքմեյքերների կանախատեսումները:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ